Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման տարիների տնտեսական կորուստների մասին:
Փայլանն այդ մասին գրառում է արել իր թվիթերյան էջում` ընդգծելով, որ այդքանից հետո Էրդողանի նախընտրական խոստումներին դժվար է հավատալ։ Ակնարկելով Էրդողանին` նա ասել է. «16 տարի է երկիրը ղեկավարում: Ընդհանուր գնաճը՝ 11 տոկոս, պետական վարկի տոկոսադրույքը՝ 20 տոկոս, ընթացիկ բյուջեի դեֆիցիտը՝ 55 մլրդ դոլար, և այսքանից հետո դեռ ասում է՝ 5 տարի էլ ինձ տաք, դրությունն ավելի կլավանա։ Դեռ հավատացող կա՞»: