կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 14:22
Հասարակություն

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն` տարածաշրջանում միակը

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն` տարածաշրջանում միակը

2004 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր, և այս նախաձեռնությանը միացան Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիան ու Ցավի ուսումնասիրման եվրոպական միությունը: 2016-ին վերջինս առաջարկեց հոկտեմբերի 1-ը սահմանել ցավի դեմ պայքարի օր: Այս մասին այսօր լրագրողներին պատմեց Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ , հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը:

 Ըստ նրա` Հայաստանում ավելի շատ տարածված են մեջքի ցավերը, գլխացավերը, քաղցկեղային ցավերը և հոդացավերը:

Հարությունյանը հայտնեց, որ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի բացումը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 16-ին, ընդ որում` այն մեր տարածաշրջանում միակն է:  «Հիմնվելով Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիայի կողմից առաջ քաշված մոտեցման վրա` կենտրոնն իր հիմքում դրել է այն, որ ցավը հասկանալու և հաղթահարելու համար անհրաժեշտ է մուլտիդիսցիպլինար մոտեցում: Դա նշանակում է, որ տարբեր մասնագետներ պետք է մասնակցեն ցավի հիմնախնդիրը  հասկանալու, կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու գործին»,- ասաց նա:

Ըստ Ցավի ուսումնասիրման հայկական ասոցացիայի նախագահ Նարինե Մովսեսյանի` իրենց ասոցիացիան ստեղծվել է 2014 թ.-ին և զբաղվում է ցավի տարբեր տեսակներով` տարանջատելով դրանք և մեծ ուշադրություն դարձնելով գիտական կամ բժշկական ասպեկտին:

«Մեր ասոցացիայի առաջին նպատակն է հետազոտել տարբեր ցավերի աղբյուրները, և երկրորդ ` իրազեկել ու կրթել բժիշկներին, որոնք կկարողանան բուժել հիվանդներին»,- ասաց նա: