Եթե մինչ այժմ հանրապետությունում միակ պատշաճ մակնշված ձուն հանգրվանել էր Սպառողների միության գրասենյակի չհրկիզվող պահարանում, ապա կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում հավաստիացրել է, որ ձվի մակնշման խնդիրն այլեւս լուծված է: Ասել է` թե, չմակնշված ձու այլեւս չի վաճառվելու: Արմեն Պողոսյանի հավաստմամբ, հանրապետությունում քչացել են ապրանքատեսակները չմակնշելու փաստերը, փոխարենը` նկատելի են դեպքեր, երբ տվյալ ապրանքի մակնշումը պարզապես անընթեռնելի է: