կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 18:47
Քաղաքական

Ուկրաինան գտնվում է մեծ սթրեսի մեջ, ամենավատ ֆինանսական վիճակում. այժմ կա երկրի գոյատեւման հարց

Ուկրաինան գտնվում է մեծ սթրեսի մեջ, ամենավատ ֆինանսական վիճակում. այժմ կա երկրի գոյատեւման հարց

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում գործում են քաջարի, գրագետ, և արդյունավետ։

Գիշերը «Ազով» գումարտակը, որն իրականացնում է Մարիուպոլի պաշտպանությունը, հայտարարել է Մարիուպոլում ռուսական զորքերի կողմից քիմիական հարձակման մասին։

Լեհաստանը Ուկրաինային է հանձնել T-72M հնացած տանկեր և BVP-1 հետեւակի մարտական մեքենաներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարել է. «Ես հաճախ եմ լսում հարցեր, Իսկ հնարավո՞ր է շուտ։ Կարելի է։ Դա կախված է մարտական գործողությունների ինտենսիվությունից, իսկ մարտական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այսպես թե այնպես կապված է կորուստների հետ։ Մեր խնդիրն է հասնել նախանշված բոլոր նպատակներին՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները։ Եվ մենք գործելու ենք ռիթմիկ, հանգիստ, ըստ պլանի, որն ի սկզբանե առաջարկվել է գլխավոր շտաբի կողմից»։

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Կիևին հրետանային համակարգերի փոխանցման հարցի շուրջ։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ, այդ թվում Լուգանսկի մարզում Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաեւ Ուկրաինայի մարտական տեխնիկայի կենտրոնացման 8 հատվածներ Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկ եւ Պրիշիբ բնակավայրերում:

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ շարունակվում է հակառակորդի ստորաբաժանումների վերախմբավորումն ու տեղափոխումը Սլոբոժանի և Դոնեցկի ուղղություններով։ Պահպանվում է հակառակորդի կողմից հրթիռային զենքի կիրառման բարձր սպառնալիքը Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում։ Դոնեցկի ուղղությամբ հակառակորդի զորքերը շարունակում են ավիացիոն-մարտավարական հրթիռային համալիրների ինտենսիվ օգտագործումը: ՌԴ ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները փորձում են վերականգնել երկաթուղային կամուրջները Սվատովոյի շրջանում։ Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են։
Բանակցային գործընթաց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Հատուկ գործողության ավարտի ժամկետները կախված են մարտական գործողությունների ինտենսիվությունից, մենք գործելու ենք ըստ պլանի։ Ուկրաինական կողմը հրաժարվել է Ռուսաստանի հետ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Արևմուտքը չի հասկանում, որ դժվարությունները միայն համախմբում են ռուս ժողովրդին»։
Արտաքին քաղաքական իրադրություն

Եվրոպոլը հայտարարել Է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ ակտիվների բացահայտման գործողության մեկնարկի մասին:

Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 398 ֆիզիկական անձանց եւ 28 կազմակերպությունների դեմ:

ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին ՌԴ-ից ձեռք չբերել զենք և սպառազինություն։ Հայտարարել է պետքարտուղար Բլինկենը։

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ ստուգում են Մարիուպոլում «Ազով» գնդի մարտիկների նկատմամբ քիմիական հարձակման տեղեկությունները։ ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Մարիուպոլի արդյունաբերական գոտու գրոհի ընթացքում իբր քիմիական զենքի կիրառման մասին: Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռուսական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չունի։

Ֆրանսիան հայտարարել է ռուսական հատուկ ծառայությունների «գաղտնի օպերացիայի» բացահայտման և ռուսաստանցի վեց դիվանագետների արտաքսման մասին։

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել են «Վոստոչնի» տիեզերակայան։ Քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի համագործակցությունը տիեզերական ոլորտում, երկրագնդի բարձր ճշգրտությամբ զոնդավորման նոր արբանյակի ստեղծան, պլազմային շարժիչների համար համատեղ աշխատանքի վերաբերյալ հարցեր։

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Բուչայի իրադարձությունները բրիտանական հատուկ գործողություն է անվանել:
Ներքաղաքական իրադրություն

Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ուկրաինայում չեղյալ են հայտարարվում գարնանային զորակոչը եւ բանակից ժամկետային զինծառայողների զորացրումը:

Ուկրաինան գտնվում է մեծ սթրեսի մեջ, ամենավատ ֆինանսական վիճակում: Այժմ կա երկրի գոյատեւման հարց»,- հայտարարել է Ուկրաինայի Ֆինանսների նախարար Մարչենկոն։

Միջազգային մամուլ

«The Guardian» բրիտանական պարբերականը գրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է Իրաքից բերված մաքսանենգ զենք։ Ռուսաստանը Իրաքից, մաքսանենգ զենքի իրանական ցանցերի միջոցով, ստանում է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին թերթին պատմել են իրաքյան խմբավորումների մարտիկներն ու տարածաշրջանային հետախուզության իր աղբյուրները։ Նշվում է, որ սպառազինության մեջ հիմնականում հակատանկային հրթիռներ են, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և նռնակներ։ Նաև նշվում է, որ Ռուսաստանին զենքը, մասնավորապես, փոխանցել է «Խաշդ աշ-Շաաբի» շիա խմբավորումը։

«Bild» գերմանական պարբերականը գրել է, որ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիեւում ընդունել Գերմանիայի իր գործընկեր Շտայնմայերին «Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով»»: