|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր լրացավ «Առողջապահություն» հանդեսի 55-րդ տարեդարձը:
«Հանդեսը լույս է տեսնում դեռեւս 1956-ից: Այն մեր համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ բժշկագիտական պարբերականն է»,- ասաց ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Խանդանյանը` հավելելով, որ հանդեսը նպաստում է հանրապետությունում բժշկագիտության զարգացմանը:
Գլխավոր խմբագրի խոսքերով` նախատեսվում է մեծացնել հանդեսի ծավալը, ավելացնել հրատարակման պարբերականությունն ու տպաքանակը. «Ցանկանում ենք ավելացնել բնակչության լայն զանգվածներին հետաքրքրող հոդվածների թիվը, տպագրել հեռավոր մարզերի բուժհաստատություններում աշխատող բժիշկների հոդվածներն ու առաջարկությունները: Նաեւ նպատակ ունենք, որ ամսագիրը հասու լինի հանրապետության ծայրամասերում ապրող գյուղական բնակչությանը»:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ 55-ամյա «Առողջապահություն» հանդեսի համար դժվար շրջան են եղել վերջին 20 տարիները. «Սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները` խմբագրության աշխատակազմը կարողացել է ոչ միայն պահպանել հանդեսի գոյությունը, այլև նոր շունչ ու որակ հաղորդել դրան»: