Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զգացողություն կա, որ շատ քաղաքական գործիչներ ուզում են իշխանություն մտնել ցանկացած գնով, ու դաշինքները հենց այդ սկզբունքով ձևավորվեցին. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ քաղաքականությունը տրոլեյբուս է, որին պետք է անպայման հասնել: Ըստ պատգամավորի` ընտրություններին այսքան դաշինքներով մասնակցելը բացասական երևույթների շարքը կարելի է դասել:
«Կար մի չոր նպատակ` ամեն գնով հայտնվել պառլամենտում, որտեղ գտնվողների 60 տոկոսը որևէ բան չի անում: Ոչինչ չանելու քասթինգն ուժեղացել է հիմա: Ժողովուրդը հիասթափվում է այդ գործընթացից»,- ասաց նա՝ հավելելով. «Պատգամավորներ ունենք, որ կոճակի տեղը չգիտեն: Այս անպատասխանատվությունը, խորհրդարանն անորակի տանելու շքերթն ավելի է խորացել, քաղաքականությունը դարձել է մեյմունություն: Մորեխի նման թռչում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»:
Մանուկյանի խոսքով՝ նախընտրական այս փուլում գաղափարական հայտեր չեղան, և մեծ խնդիր է այն, որ քաղաքական գործիչները միայն արձանագրում են խնդիրները, բայց իրատեսական լուծումներ չեն առաջարկում: «Բոլոր քաղաքական ուժերն ասում են՝ ինչ են ուզում, և մրցույթ է՝ ով է ավելի շատ լավ բան ուզում, բայց որևէ մեկը չի ասում ծրագիր: Ամեն ինչ ցանկությունների ոլորտից է միայն»,- նշեց նա:
Պատգամավորը շեշտեց նաև, որ իրատեսական լուծումներ երկրի առջև ծառացած խնդիրների լուծելու համար առաջարկում են շատ քիչ քաղաքական ուժեր: «Միակը, որ բժշկի կեցվածքով դառն անալգին է առաջարկում մեր քաղաքացիներին, ՀԱԿ-ն է»,- ասաց նա՝ հավելելով, որ հասել ենք այն փուլին, երբ հարկավոր է թվեր ասել, իրականությունը բարձրաձայնել, համարձակ նայել իրերին: