|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են: Վանաձորի ընտրատեղամասերից 30/10-ում միջադեպ է տեղի ունեցել, որին նույնիսկ ոստիկանությունն է միջամտել:
Yerkir.am-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արեն Սարդարյանը հայտնեց, որ դիտորդներից մեկը նկատել է, որ ընտրողը նկարել է իր քվեաթերթիկը:
«Մի քիչ քաշքշուկ եղավ, որից հետո ոստիկաններ եկան և ստուգեցին ընտրողի հեռախոսը: Բայց նկար չկար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Հանցակազմի բացակայության պատճառով բերման ենթարկվածներ չկան:
Հիշեցնենք, որ օրենքով արգելվում է քվեաթերթիկ նկարելը: Yerkir.am-ին ընտրողները հայտնեցին` հնարավոր է, որ այդ ընտրողը դիտմամբ է այնպես արել, որ դիտորդը նկատի, որ պետք է քվեաթերթիկը նկարի: