կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 21:30
Քաղաքական

Բարեփոխումները սկսվում են նաև անվանումներից. ՀՀԿ-ական

Բարեփոխումները սկսվում են նաև անվանումներից. ՀՀԿ-ական

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների»: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մանրամասն ներկայացրեց այն տրամաբանությունը, որով առաջնորդվել են փոփոխություններ կատարելիս:

Այս թեմայով Yerkir.am-ը զրուցեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ:

Ըստ պատգամավորի` այս կառուցվածքային փոփոխությունները բարենորոգումների սկիզբն են ու, բնականաբար, ժամանակավոր չեն:

Մեր դիտարկմանը` արդյո՞ք նախարարությունների անվանումների փոփոխությունը կազդի նրանց աշխատանքի արդյունավետության վրա, Մինասյանը պատասխանեց. «Միայն նախարարության անվանում չի փոխվում, նաև որոշակի ֆունկցիաներ են փոխվում. բարեփոխումները սկսվում են նաև անվանումներից, դրանց ֆունկցիաներից, դրանց էությունից և գործելաոճից, իրավասությունների և պարտականությունների ամբողջ համակարգից»: