|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Yerkir.am-ի տեղեկություններով` քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել լրագրող Մհեր Արշակյանին` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Թե ի՞նչ են խոսել ԱԺ նախագահը եւ լրագրողը, կտեղեկացնենք փոքր-ինչ ուշ: Իսկ մինչ այդ նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով, այսօր ԱԺ նախագահը միջադեպի առնչությամբ զրուցելու է նաեւ պատգամավորի հետ: ԱԺ նախագահը փորձում է հարթել միջադեպը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում, երբ լրագրողը փորձել էր հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին, վերջինս, հարցը դեռ չլսած, սպառնացել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: