կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 22:32
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Թոխմախի Մհերի վերադարձը

ԱՌԱՎՈՏ. Թոխմախի Մհերի վերադարձը

Վերջերս Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին եւ արհամարհանքով խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին. «Ես ամենեւին հիացած չեմ վարչապետով. գտնում եմ, որ այսօրվա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի գլխավոր պատասխանատուներից մեկը հենց ինքն է` իր կառավարությամբ հանդերձ, եւ ֆանտաստիկ «նյուվասյուկիական» ծրագրերի փոխարեն` կառավարությունը պետք է գոնե որոշ չափով բարելավեր մարդկանց կյանքը»:

Այս առթիվ Տիգրան Սարգսյանի մտերիմ շրջապատից մեկն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իրենք առանձնապես չեն մտահոգվում այդ փաստի առթիվ, քանի որ կառավարության ղեկավարն ու Թոխմախի Մհերը գտնվում են այլ արժեքային հարթություններում: