|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Գառնիկի Փաթաթանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից:
Հիշեցնենք, որ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանից էր՝ շախմատիստ, ԵՊՀ ուսանող: Նրա 19-ը բոլորել էր ընդամենը երեք օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին: