Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Հրանտն ընտանիքի միակ արու զավակն էր: «Խելոք, համեստ երեխա էր, մի քանի օրից զորամասում բժշկի օգնական էր նշանակվելու, էն էլ դեպքը եղավ»,- պատմեց նա: Գյուղապետը հայտնեց, որ զինծառայողի հայրը, իմանալով դեպքի մասին, վերադարձել է ՌԴ-ից: Նրա խոսքով` Հրանտը մեկ տարվա ծառայող էր:
Գյուղապետը հայտնեց, որ տղայի հոգեհանգիստը, հավանաբար, տեղի կունենա վաղը հայրենի գյուղում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։