կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-17 15:27
Մշակույթ

Հակոբ Հակոբյանի «Սարերում»-ը փրկված է

Հակոբ Հակոբյանի «Սարերում»-ը փրկված է

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը փրկված է: Բավական երկար ժամանակ  գյումրեցիներն ահազանգում էին այն մասին, որ որմնանկարը բարձիթողի վիճակում է` խոնավությունից արդեն սկսել էր փչանալ:

Մշակույթի նախարարությունից yerkir.am-ին տեղեկացնում են, որ որմնանկարի վերականգնման աշխատանքները ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամը: Այս պահին ընթանում են որմնանկարի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև քննարկում են դրա` տեղափոխման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ «Սարերում» որմնանկարը պետք է տեղադրվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 

Հակոբյանի «Սարերում»-ը հայտնվել էր փլուզված կամ խիստ վթարային, չօգտագործվող տարածքում` մասնավորապես, «Սարերում» որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի (ներկայում չօգտագործվող) խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը, տարբեր հատվածներում ուներ մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք էին որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս իրենց բացասական ազդեցությունն են ունենում որմնանկարի հիմնասվաղի և գունային շերտերի վրա։