կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 19:21
Քաղաքական

Մեր սարերում արդեն ձեր արևը մարում է. Բավրայի նախկին գյուղապետը՝ իշխանություններին

Մեր սարերում արդեն ձեր արևը մարում է. Բավրայի նախկին գյուղապետը՝ իշխանություններին

ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի խոշորացված համայնքի կազմում ներառված Բավրա սահմանային գյուղի նախկին գյուղապետ, այժմ գյուղում գյուղատնտեսական գործունեություն ծավալող Կորյուն Սումբուլյանը գրում է.

«ՀՀԿ-ի հետ իմ կռիվը միշտ է եղել։ Կռվով, հակադրությամբ մեր գյուղի համար արել եմ ինչ գտել ենք կարևոր։ Դուք եք եկել, 2 տարի է, մի հարց չեմ կարողանում կադաստրում լուծեմ իրենց սխալն իրենց ուղղել տալ, բանկից մի տեղեկանքը ստանում եմ 14 օրում․․․

Եթե ՀՀԿ-ն աներ գլուխները կջարդեի։ Ձերը՝ չէ, դուք գլուխ չունեք։ Ձեր գալով ուրախացա, բայց ուրախությունս կարճ տևեց։ Ձերն էլ է կարճ տևելու։ Մեկ շաբաթից գիտեի, որ դուք տաբռով եկել եք, տաբռով պիտի գնաք։ Բայց ազգային ժողովի արտահերթ ընտրություններում էլի ձեզ ընտրեցի, որ հա, ձեր ասածն է, առ, տար, մենակ աշխատի։

Ում ընտրել եմ, հիմա ես իրեն համար հիվանդ եմ՝ ուղիղ բաներ եմ ասում։ Քսան տարվա մեջ առաջին անգամ ցանքս չեմ անելու։ ԵՍ ձեզ չեմ ներելու։

Երբ գրեցի՝ Ճամփորդ ես ճամփիդ ղուրբան, վեշերդ կկապեք։ Մեր սարերում արդեն ձեր արևը մարում է»։