Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը, շարունակելով իրականացնել իր կողմից որդեգրված պետական քաղաքականությունը, որոշում կայացրեց ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված` Գյումրու «Քարհատ» մեքենա» ՓԲԸ-ի ճաշարանի շենքում գտնվող` Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն ընդունել որպես նվիրատվություն և համարել պետական սեփականություն: Կառավարության որոշման համաձայն` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով որմնանկարն ամրացվեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցների հաշվին: 2014-2015 թթ. հիմնադրամի միջոցների հաշվին Գյումրու երիտասարդական պալատ է տեղափոխվել և վերականգնվել Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը:
Հիշեցնենք, որ մինչ օրս, ՀՀ կառավարության որոշումներով, որմնանկարների պահպանման ծրագրով վտանգված տարածքներից տեղափոխվել և վերականգնվել է 8 որմնանկար, որոնցից միայն 3-ը` պետական բյուջեի հաշվին, իսկ Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարն ամբողջությամբ վերականգնվել է Վահրամաբերդի մշակույթի պալատում: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում այս ծրագիրը թվով 5-րդն է: