Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տավուշի և Գեղարքունիքի սարերում բռնկված հրդեհը ժամը 15:32-ին մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հրդեհի դեպքով Գեղարքունիքում և Տավուշում անձնակազմի հավաք էր հայտարարվել։ Քանի որ տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են, հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
«Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ»,–գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակի մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին, ժամը 8։00-ի սահմաններում։ Ժամը 10։20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ՝ ընդհանուր առմամաբ 87 հրշեջ-փրկարար, իսկ ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 124 հրշեջ-փրկարար։ Դեպքի վայրում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավվել է 137 հրշեջ-փրկարար։