|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկվել 41-ամյա բնակիչ, ոստիկանության կապիտան Արամ Հարությունյանը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ Ա.Հարությունյանը բժշկական կենտրոնում մահացել է։
Պարզվել է տղամարդուն վարերթի ենթարկած վարորդի ինքնությունը, ով, ըստ նախնական տվյալների, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում վարորդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: