|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե` Ձեր պաշտոնավարման ընթացքում այնպիսի անպատժելի մարդիկ, ինչպիսին Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Սուրեն Խաչատրյանն են, անհրաժեշտության դեպքում կստանա՞ն իրենց արժանի պատիժները: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում նման մարդկանց չի ճանաչում:
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի իր հասցեին հնչող այն քննադատություններին, որ դատախազի պաշտոնը վաստակել է «Հարսանքար»ի գործով մատուցած ծառայությունների դիմաց, Դավթյանը պատասխանեց, որ ինքը բոլոր քննադատություններին ըմբռնումով է մոտենում: «Հատկապես կառանձնացնեմ առողջ, օբյեկտիվ քննադատությունները»,- ասաց նա:
Ի դեպ, Դավթյանը նշեց նաև, որ իր ամփոփիչ ելույթում կանդրադառնա նաև քննադատություններին: