|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երեկ հրապարակվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմը սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Ցեղասպանության օրերին: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին:
Կինոնկարի ռեժիսորն է բրիտանացի օսկարակիր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը, որ «Գոլդն գլոբի» մրցանակակիր է: Նկարահանվել են նաև Շառլոտա լը Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն և Անժելա Սաֆարյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Սերժ Թանկյանն է:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում` սեպտեմբերի 11-ին:
Հեղինակները հայտարարել են, որ կինոնկարը ներկայացվելու է նաև «Օսկար» մրցանակաբաշխության: Ֆիլմը կինոէկրաններին կլինի 2016 թվականի դեկտեմբերից: