Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 11:31
Քաղաքական

Քաղաքական հայտարարություններով սատարելու ենք Բալասանյանին. Արտաշես Գեղամյան

Քաղաքական հայտարարություններով սատարելու ենք Բալասանյանին. Արտաշես Գեղամյան

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարել էր, թե սատարելու է Սամվել Բալասանյանին՝ ինչպես ՀՀԿ-ն և Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը: Սակայն Գեղամյանի կուսակցությունը Սամվել Բալասանյան-Խոսրով Հարությունյան դաշինքի կազմում չընդգրկվեց:

Գեղամյանը Yerkir.am-ի հետ զրույցում իր՝ դաշինքի կազմում չգտնվելը բացատրեց նրանով, որ «եթե մարդու ցանկություններն ազնիվ են, հաստատ կգտնվի օգտակար լինելու ձևը, անգամ` եթե դաշինքի կազմում չես, այլ միայն սատարող ես»: «Մենք հայտարարել ենք, որ սատարելու ենք Սամվել Բալասանյանի դաշինքին»,- նշեց պատգամավորը:

Հարցին` այդուհանդերձ, ինչո՞ւ Խոսրով Հարությունյանի հետ դաշինքի կազմում չընդգրկվեց, պատասխանեց. «Հարցն այն է՝ սատարման ինչ ճանապարհ ես նախընտրում` ֆորմա՞լ , թե՞ գործնական: Մենք գործնականն ենք նախընտրել՝ քաղաքական հայտարարություն անելով` սատարելու ենք դաշինքին»:

Գեղամյանից հետաքրքվեցինք՝ գուցե ինչ-որ բան կաշկանդե՞ց իրեն, որ որոշեց չընդգրկվել դաշինքի կազմում, մանավանդ` այդ ձևաչափն էլ, իր իսկ բնորոշմամբ, բավականին արդյունավետ և հետաքրքիր է: Պատգամավորը հավաստիացրեց, որ որևէ կաշկանդող բան չի եղել: «Բացարձակապես նման խնդիր չի եղել , որովհետև եթե դու ընդունում ես անձին, էլ չեմ ասում` կուսակցությունը, չի կարող նման բան լինել: Անձ ասելով՝ ես նկատի ունեմ Սամվել Բալասանյանին, իսկ կուսակցությունը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը: Նրանց հետ շատ ջերմ, գործնական ու մտերիմ հարաբերություններ ունեմ»,- ասաց Գեղամյանը: