կարևոր
3097 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-14 19:50
Արցախ

Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել

Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- նշեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Աղբյուրը՝ NEWS.am