Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արտաշես Գեղամյանը ուղիղ եթերով երեկ հետևել է ՍԴ որոշման հրապարակմանը և շատ դրական տպավորություն ստացել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՍԴ-ն կայացրել է շատ լուրջ և հավասարակշռված վճիռ:
«ՍԴ-ն վերստին հաստատեց, որ մեծ պրոֆեսիոնալների խումբ է այնտեղ հավաքված, գիտնականների ու սահմանադրագետների խումբ: Կառավարությունը, ի դեմս Տիգրան Սուրենիչի, քանիցս ասել է, որ պատրաստ է լսել դիտողություններ և առաջարկություններ, իսկ ՍԴ որակումները և գնահատականները շատ մեծ խթան կհանդիսանան, որ կառավարությունն ու ԱԺ-ն լրամշակեն օրենքը և մինչև սեպտեմբերի 30-ն ընտրեն այնպիսի օրենք, որը երբեք ու երբեք չի հակասի Սահմանադրությանը»,- ասաց նա:
Որեւէ կողմին շնորհավորելու խնդիր Գեղամյանը չի տեսնում: «Մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական շարժումը պետականամետ դրսևորումներ ունեցավ և օգնեց, որ ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք չեն հակասում Սահմանադրությանը»,- ասաց նա: