|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», – իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթել է երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։
Նորին Սրբությունը նաև շրջել է դիրքերում, ծանոթացել պայմաններին։ Հայոց Հայրապետը զինվորներին խաչեր է նվիրե;, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։