Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն այսօր միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը, որն էլ կմտնի ԱԺ մեծ օրակարգ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ փոխադարձ համաձայնության են եկել, և առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև 90 օր լրանալը կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելին մնան` ուսման դեպքում և այլն, պետք է այլ թույլտվություն:
Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը հարցրեց` Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք, սա ենթադրո՞ւմ է, որ ազատ մուտք ու ելք կլինի նաև Չինաստան:
Հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ Չինաստան ազատ մուտք չունեն և Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա, առանց նախապես վիզա ստանալու, Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- պարզաբանեց նա:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես նշեց, որ Մակաոյում յուրահատուկ տնտեսական շահ կա խաղատների բիզնեսի զարգաման համար, ապա հարցրեց, թե ո՞րն է մեր շահը:
Թևան Պողոսյանը քվեարկությունից առաջ նշեց, թե ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի խնդիր: