|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ժորժ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում ներկայացնում է այդ երկրում ապրող հարավային իրանահայության մանդատը։ Կարճատև այցով հայրենիքում գտնվող պատգամավորը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնեց, որ հայերը երկու մանդատ ունեն Իրանի խորհրդարանում՝ հարավային իրանահայության, որի կենտրոնը Իսպահանն է, և հյուսիսային՝ կենտրոնը Թեհրանն է։
Ժորժ Աբրահամյանը նշեց, որ, իրավունքների հետ կապված, բազմաթիվ հարցեր են առաջանում իսլամական երկրում, որոնց լուծումը երկարատև ու դժվար աշխատանք է պահանջում։ Նա ներկայացրեց չափազանց ուշագրավ մի դրվագ, երբ մեջլիսի հայ պատգամավորներին հաջողվել է հավասարեցնել քրիստոնյայի և մուսուլմանի արյան գինը։
Լսեք՝ այստեղ armeniasputnik.am/radio