Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդատվական խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրին պատասխանել է Sputnik–ի՝ Թեհրանում գտնվող թղթակցի հարցին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ է և վճռական: Մենք տարածաշրջանում չենք ընդունում որևէ փոփոխություն, պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, մենք չենք ընդունում որևէ արտատարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե նրանք ցանկանան խլել Հայաստանի տարածքի մի մասը, մեր սահմանները կփոխվեն, այսինքն՝ եթե մեզ համար նոր խնդիր ծագի, ապա դա մեզ համար անընդունելի կլինի: Անցյալի սահմանները պետք է լիովին պաշտպանված լինեն. պետք է պահպանել Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- ասել է Զոլնուրին:
«Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի դիրքորոշումը իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, մենք նաև աջակցում ենք Հայաստանի դիրքորոշմանը՝ իր տարածքային ամբողջականության, հողի և Իրանի հետ սահմանի պահպանման հարցում: Մենք երկու երկրների հետ էլ հարևաններ ենք: Ելնելով նախորդ իրավիճակից՝ առանց տարածաշրջանում փոփոխությունների, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,– նշել է նա։