Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը գրում է.
«Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը տարընթերցումների առիթ էր դարձել, տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեով, ավելի վաղ այս ծախսերի համար նախատեսված գումարները, որոնք պետք է հատկացվեին Երևան քաղաքին, նույն չափով կրճատվել են և ուղղվել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ: Ինչ վերաբերում է օտարված շենք-շինությունների գումարներից Երևան համայնքի բյուջե ուղղելուն, ապա դա կարգավորվում է համապատասխան օրենքներով (Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքներով)»: