Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մեր նախագիծը չընդունվի, մեր խնդիրը պետք է լինի այս կառավարությունից ազատվելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաքվե նախաձեռնության «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ-ի դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ 12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Նրանք իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը մեր օրենքի նախագծին, որը իրավական տեսանկյունից թույլ, անհեթեթ, ոչ մի կերպ չհիմնավորված արձագանք է», - ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրեց, որ 2021-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։
«Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։
Ուստի, եթե ՔՊ-ն հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած օրենքի նախագծին, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է ապօրինի։ Այս կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ, անում է դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունը դրանով իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։
Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ հասկացեք, ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է պետք է կառավարությունը հրաժարական տա»,- ասաց Չալաբյանը։