Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Ակցիայի ժամանակ 2 աշխատակից և փաստաբանը բողոքի ակցիայի ընթացքում մտան կառավարության շենք։
«Մեզ ոչ ոք չընդունեց, չցանկացան լսել, ասացին որևէ մեկը տեղում չի կամ խիստ զբաղված են։ Ընդամենը մեր դիմումը մուտք արեցին, մեզ ստացական տվեցին ու ասացին, որ հետևենք, թե ինչ է լինելու»,– նշեց ինստիտուտի գիտնականներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։