Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 18-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ):
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Այսօր ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:
«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: