կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-18 18:34
Հասարակություն

Երեւանի գարեջրի փառատոնը` օգոստոսի 19-ին

Երեւանի գարեջրի փառատոնը` օգոստոսի 19-ին

Օգոստոսի 19-ին` ժամը 18:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի Երևանի գարեջրի 3-րդ ամենամյա փառատոնը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունի։
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը, որը Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից նախաձեռնվող «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո երրորդն է ու մյուս երկուսի նման արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:
Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։ 
Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանն՝ իր «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա)  փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկինալի ըմպենարանը:
Փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:
Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boing» նվագախմբերը,  իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով: