Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 11:41
Հասարակություն

Գարեջրի շշով հարվածել է պարանոցին, փորձել դանակահարել

Գարեջրի շշով հարվածել է պարանոցին, փորձել դանակահարել

Սեպտեմբերի 9-ին` ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան` ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, իսկ Էդգար Մ.-ն գարեջրի շշով հարվածել է իր պարանոցին և փորձել դանակահարել:

 

Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:

 

Աղվան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հրացանն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է նախաքննություն: