|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Օգոստոսի 9-ին, ժամը 07.45-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 08.45-ին հայտնաբերվել է քաղաքացու դին: