|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ` արյունոտ անկարգություններին ֆոնին, որի ընթացքում մահացել են հարյուրավոր, վիրավորվել հազարավոր մարդիկ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում են վարչապետի մամլո ծառայությունից:
Հոկտեմբերի 1-ից Իրաքում շարունակվում է հակակառավարական ցույցերը՝ կառավարության հրաժարականի պահանջով՝ կապված կոռուպցիայի, գործազրկության, կենսապայմանների բարելավման պահանջների հետ: Զոհերի թիվն արդեն հասել է մոտ 300-ի, վիրավորներինը՝ 15.000-ի:
«Ես պաշտոնական նամակ կուղղեմ ներկայացուցիչների պալատ՝ կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու խնդրանքով»,- Մահդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նշենք, նաև, որ հոկտեմբերի վերջին էլ նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել էր, որ Մահդին համաձայնել է հրաժարական տալ: