Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշումներից մեկին, ըստ որի` ստեղծվում է ընկերություն, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Վարդան Ոսկանյանը մասնավորապես գրել է. «Հայաստանի միջոցով Իրանից գազի արտահանման նպատակ հետապնդող հայկական «Էներգաիմպէքս» ընկերության ստեղծումը պետք է գնահատել որպես բացառիկ կարևորության նախաձեռնություն մեր երկրի տնտեսական և քաղաքական կարգավիճակին բոլորովին նոր որակ հաղորդելու առումով:
Այս քայլով Հայաստանը փաստացիորեն հստակ ազդակ է հղում, որ էներգետիկ ոլորտում չի բավարարվելու միայն բարձրավոլտ էլեկտրական էներգիայի փոխանցման միջանցքի դերակատարություն ստանձնելով, այլ հարևան և բարեկամ Իրանի հետ սերտ փոխգործակցությամբ աստիճանաբար մուտք է գործելու նաև գազային տարանցման շուկա, ինչն, ըստ էության, ոչ միայն բարձրացնելու է մեր էներգետիկ անվտանգությունը, այլև զգալիորեն բարելավելու է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը նաև միջազգային ասպարեզում:
Մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ այն է, որ նման ծրագերի միջոցով իրականում մեթոդաբար կոտրվում է նաև հայաստանցիներիս՝ սեփական երկիրը բացառապես որպես փակուղի դիտարկելու աշխարհայացքային կարծրատիպը, ինչը շատ դեպքերում նաև ինչ-որ առումով գրեթե համատարած կերպով մեզանում արմատավորված վատատեսության հիմնական պատճառներից է»: