Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրել է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ընտրական ինստիտուտները կատարելագործման կարիք ունեն։
«Օգտվելով առիթից` քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել` սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ` միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել»,- ասել է նա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Դաշնակցությունը ժողովրդական շարժումից առաջ և հետո հանդես է եկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկություններով, ուստի այս անգամ ևս, ի պատասխան ԱԺ նախագահի այս նախաձեռնությանը, կներկայացնեն իրենց տեսակետները և կպնդեն, որ դրանք ներառվեն բարեփոխումների փաթեթում:
«Դաշնակցությունն ի սկզբանե հանդես է եկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկությամբ և հենց սկզբից էլ ընդգրկված է եղել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հանձնաժողովներում, որտեղ հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթով: Դրանց մի մասը նախկինում ներառվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեջ, մի մասը՝ ոչ: Ավելին` նույնիսկ այս իշխանության օրոք ենք մենք բարեփոխումների առաջարկությամբ հանդես եկել, և այս կառավարության շրջանում ևս մեր առաջարկներն ամբողջությամբ տեղ չեն գտել: Իսկ եթե առաջիկայում նման նախաձեռնություն լինի, բնականաբար, մենք՝ որպես շահագրգիռ կողմ, հանդես կգանք մեր տեսակետներով և առաջարկություններով»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: