Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Աշնանը, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը։ Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է և հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։
Սարգսյանը, հիշեցնենք, հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին հայտարարեց, թե ամիսներ հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարի ժամանակ էլ հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում։ Աժ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ համագումարի են պատրաստվում, սակայն չցանկացավ ասել, թե փոփոխությունները համագումարից հետո՞ են անելու, թե այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններին հաջորդող փոփոխությունների մասին ընդամենը հայտարարություն է արվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։