|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արդեն մեկնարկել է «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Նա կարճ ելույթում ընդգծեց, որ ՀԱԿ-ի կազմում լինելու ընթացքում իրենց կուսակցության գործունեությունը ստվերվել է, բայց իրենք գործել են անդավաճան: Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք ազգի նվիրյալներ են և իրենց պայքարի ընթացքում ամեն ինչ տվել են ժողովրդին:
Մի ուշագրավ փաստ ևս: Համագումարի մեկնարկին` ՀՀ օրհներգից հետո, հնչեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Հայրենիք» երգը: