Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արման Ավետիսյանին ճանաչո՞ւմ եք: Նա մեր երկրի տերն է, նա եւ Դավիթ Գրիգորյանը: Ոչինչ չե՞ն ասում այս անունները, սպասելի էր, եթե ապրիլյան պատերազմը մեզ ոչինչ չասաց, նրա հերոսների անուններն էլ չեն կարող մեզ ոչինչ ասել:
Արման Ավետիսյանն այն տղան է, որը հակառակորդի, թշնամու, երեւի շեշտեմ՝ մեր միակ թշնամու գրոհը կասեցնելիս կորցրել է ձախ ոտքը: Դավիթ Գրիգորյանն այն տղան է, որը նույն՝ միակ թշնամու գրոհը կասեցնելիս կորցրել է երկու ոտքերը: Հիշեցի՞ք: Չէ անհանգստանալու կարիք չկա, տղերքը հիմա լավ են, չեք հավատա, բայց Արմանն արդեն վազում է, Դավիթն էլ՝ մեքենա է վարում…Իսկ մենք ի՞նչ ենք անում:
Հարցս հռետորական չէ, պատասխանե՛ք: Հեղափոխությո՞ւն, իսկ ո՞վ է անում, նրանք ովքեր փակվել են ՊՊԾ-ու՞մ, թե՞ նրանք, ովքեր սնունդ են հասցնում նրանց, ովքեր փակվել են ՊՊԾ-ում: Եթե փակվածներն են անում, ապա ինչո՞ւ եք խանգարում, բա թողեք անեն, եթե սնունդ տանողներն են անում, բա էդ մարդիկ զենքը ձեռքներին ինչո՞ւ են փակվել: Ախ միասի՜ն են անում, սա ուրիշ բան, բայց ինչպե՞ս, երկրի տերերից հարցրե՞լ են, որ նրանց անունից խոսում են: Երկիրը տեր ունի, Սերժ Սարգսյանը չէ, կառավարության որեւէ անդամը չէ, ոչ էլ ԱԺ-ի ինչ-որ պատգամավոր, երկրի տերն էլ ֆիդայիններն էլ չեն ու վայ էն երկրին, որի տերը ֆիդայինները կլինեն, ինչպես վայ են երկրին, որը ֆիդայիններ չի ունենա: Երկրի տերը Արմանն է, Դավիթն է, նրանց ընկերներն են, ովքեր այնքան ուժ ունեն, որ չեն ցանկանում, թույլ չեն տա, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վազի, կամ մեքենա վարի, որոնք այս օրերին սահմանում կանգնած են թշնամու առջեւ:
Էս երկիրը մի տեր ունի եւ մի թշնամի: Այսքան բան:
Հովիկ Աֆյան