|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Նա զորամասում վարորդ էր: Լարված ժամանակ /ապրիլի 4-ին/, երբ հերթական անգամ մեքենայով տղաներին օգնության ու սնունդ է տարել, հետո կրկին առաջնագծից զորամաս է գնացել, հակառակորդը կրակել է ականանետից, մեքենան պայթել է, իսկ Գոռը` զոհվել:
Գոռն Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր: Նոյեմբերի 22-ին Արմավիրում բացվել էր Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձան: Զինծառայողի հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից մեկ ամիս առաջ որդին հրաշքով էր հակառակորդի գնդակից փրկվել: «Գոռը միշտ իր խոսքի տերն էր, վախ չուներ, ծառայությունն էլ է անվախ անցել: Մի անգամ փրկվել էր հակառակորդի գնդակից, ասել էր` ծառայությունց ավարտվի, գալու է, մատաղ անենք: Եղբորն էլ ասել էր, որ մոտն էնպիսի զգացում է` կարծես նորից ծնված լինի, բայց, արի տես, ապրիլի 4-ին գնդակը դիպավ…»,- պատմել է զինվորի հայրը: