Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին հարցազրույց է տվել է CNN International-ին:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ Էրդողանը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու գրավոր պահանջ են ներկայացնելու ԱՄՆ-ին:
Հիշեցնենք, որ Անկարան հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրում է Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ի՝ Գյուլենին վերադարձնելուց հրաժարվելու հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան Էրդողանն ասել է.«Մենք փոխադարձ պայմանավորվածություն ունենք հանցագործների արտահանձնման վերաբերյալ»:
Էրդողանն այնուհետեւ անդրադարձել է պետական հեղաշրջման փորձին, որի իրականացման օրը ինքը գտնվում էր Մարմարիսի հյուրանոցներից մեկում: Նրա խոսքով ՝այդ ժամանակ իրեն կսպանեին, եթե ինքը 15 րոպե ավել մնար այնտեղ:
«Եթե Մարմարիսում 15 րոպե էլ մնայի, կսպանվեի»,-ասել է Թուրքիայի նախագահը: