Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներառել է որոշում, ըստ որի հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագիծը և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գոտևորման նախագիծը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները, հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ :
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված կարգով անհրաժեշտ է, որպեսզի ուսումնասիրության համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվի բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին համապատասխան որոշում: Հետևաբար ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունվեց Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին թիվ 1429-Ն որոշումը։ Վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո իրականացվեցին համապատասխան միջոցառումները և բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված գույքերի և հողատարածքների սեփականատերերին ուղարկվեցին որոշման պատճենները, ինչպես նաև սեփականությունների նկարագրության արձանագրությունները։
Երևանի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում է կառուցել Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը: Նախագծող ընկերության կողմից մշակվել է ճանապարհի ծրագիրը և ճանապարհի լայնական կտրվածքի մեծությունների ճշգրտման համար կատարվել է երթևեկության հոսքի ուսումնասիրություն՝ ըստ հատվածների:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքները շարունակելու համար, ուստի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում Դավիթաշեն-Աշտարակ հատվածում գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին նախագիծը: