կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-10 10:06
Հասարակություն

Խոշոր վթար Երևանում. ոստիկանության ծառայող է մահացել

Խոշոր վթար  Երևանում. ոստիկանության ծառայող է մահացել

Ա

Հուլիսի 10-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 34 TQ 085 (վարորդ՝ 1987 թ. ծնված Կ. Ս.) և «Mercedes» մակնիշի 34 AM 407 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» ԲԿ. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները ուղղել, հոսանքազրկել և փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի տվյալներով, BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր: