Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 15:03
Հասարակություն

Հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածության են եկել` վատնելով պետական գումարները. Մանվել Բադալյան

Հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածության են եկել` վատնելով պետական գումարները. Մանվել Բադալյան

Այսօր կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ սոցփաթեթներում հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցվում է ոլորտում չարաշահումների պատճառով: Կառավարության նիստից հետո լրագրողները քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին հարց ուղղեցին` ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվում, ինչո՞ւ պետք է քաղծառայողը զրկվի հանգստի իրավունքից, ինչ է թե պետությունը չի կարողանում պայքարել ոլորտի չարաշահումների դեմ:

Մանվել Բադալյանը նշեց, որ ընթացակարգերում կան բացեր, որոնք ժամանակի ընթացքում ի հայտ են եկել, և այդ բացերը շտկելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ըստ նրա` այդ հարցը, բնականաբար, մտահոգում է իրեն և բոլորին:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, Մանվել Բադալյանը պատասխանեց. «Քաղաքացիները, քաղծառայողները կեղծ պայմանավորվածությունների են եկել հանգստյան տների հետ, իրականում չեն մեկնել հանգստանալու, սակայն այդ գումարները փոխանցվել են հանգստյան տներին: Նման դեպքերը մեծ ծավալներ են ունեցել, ստացվել է պետական միջոցների վատնում»:

Նա կարծիք հայտնեց, որ հանգստի բաղադրիչի ֆինանսավորման կասեցումը պետք է խիստ ժամանակավոր լինի, և հարցը շուտափույթ պետք է կարգավորվի, հանգստի բաղադրիչը պետք է վերականգնվի:

Հարցին, թե որտե՞ղ է որոշման արդարացիությունը, երբ իրավապահ մարմինները չեն կարողանում չարաշահումները վերացնել, դրա պատճառով կասեցնում են հանգստի բաղադրիչը, Բադալյանը պատասխանեց. «Ոչ թե իրավապահները չեն կարողանում պայքարել, այլ խնդիրը ի հայտ է եկել, կասեցնում են հանգստի բաղադրիչը,  որ առաջացած խնդիրները կարողանան շտկել»: