|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում 49-ամյա Համլետ Հակոբյանը իր վարած Mercedes G մակնիշի 10 QQ111 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում` 2X2 բարի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Դանիել Ջհանգիրյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վրաերթի ենթարկվածը Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանի տղան է:
Մանրամասները` այստեղ: