Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է իր հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան:
Ըստ Haberturk-ի՝ նշելով, որ ինքը նման բան չի ասել, նախարարը հայտարարել է. «Մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ ԻՊ-ի դեմ պայքարում, բայց ես ոչինչ չեմ ասել ռուսական օդանավերի կողմից «Ինջիրլիք» բազայի օգտագործման մասին։ Թուրքական մամուլը սխալ է մեկնաբանել իմ ասածը, և դա հիմք ընդունելով է Կրեմլը հայտարարություն արել»:
Ավելի վաղ, ըստ թուրքական մամուլի, Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու թույլտվություն տալ Ռուսաստանին` ԻՊ-ի դեմ գործողությունների համար։
Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ այդ թեմայով պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ դեռ չեն ընթանում։