կարևոր
3349 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-26 15:12
Քաղաքական

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։ Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, Հայաստան են հաճախում արևմտյան էմիսարները «Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի քողի տակ»՝ «հապճեպ հորինված նախաձեռնություններով»՝ հասնելու տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։