կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-26 09:01
Հասարակություն

Մարզահամերգային համալիրը գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քմ–ի արժեքը հիմք ընդունելով

Մարզահամերգային համալիրը գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քմ–ի արժեքը հիմք ընդունելով

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ըստ էության սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող գործընթացից: ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը մեր թղթակցին ասել է, թե իրենք ԴԱՀԿ-ից ստացել են գրավոր պարզաբանում, թե ինչպես է գնահատվել ՄՀՀ-ն այն աճուրդի հանելուց առաջ:

 

Ըստ Հակոբյանի, ԴԱՀԿ-ն պարզաբանել է, որ ՄՀՀ-ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով: Այս մեթոդով, ՄՀՀ-ի գին է որոշվել 28 միլիարդ դրամ, ու քանի որ մի քանի անգամ տեղի ունեցած աճուրդներում գնորդներ ի հայտ չեկան, գինը նվազեց-նվազեց, հասավ 10 միլիարդ 283 միլիոն դրամի:

 

Անհասկանալի է, թե ինչու են ՄՀՀ-ն գնահատել Աջափնյակի բազմաբնակարան շենքերի սակագնով: Այս հարցը հնչում է մի քանի պատճառներով, նախ ՄՀՀ-ն գտնվում է երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում, Կիևյանի հարևանությամբ, և նրա կապը Աջափնյակի հետ այնքան էլ ակնհայտ չէ, էլ չենք ասում, որ ՄՀՀ-ն բազմաբնակարան շենք չէ, այլ երկրի թիվ 1 մարզահամերգային կառույցը, ճարտարապետական գլուխգործոցը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։