|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի Holey Artisan սրճարանում սպանվել է 20 պատանդ:
BBC-ից տեղեկանում ենք, որ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը անցել է հակագրոհի՝ փորձելով ազատել պատանդներին:
Սպանվել է 6 ահաբեկիչ, իսկ մեկը կենդանի է բռնվել: Ի դեպ, բոլոր զոհված այցելուները օտարերկրացիներ են, հիմնականում իտալացիներ ու ճապոնացիներ: Ոստիկաններին հաջողվել էր ազատ արձակել 13 այցելուի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: