կարևոր
1606 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-30 17:55
Հասարակություն

Հաթայի նահանգապետն այցելել է հայկական Վաքըֆլը գյուղ

Հաթայի նահանգապետն այցելել է հայկական Վաքըֆլը գյուղ

Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլըն այցելել է պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլը։ Նահանգապետը գյուղում զրուցել է այնտեղի բնակիչների հետ, տեղեկացել նրանց պրոբլեմների մասին և ընդգծել, որ հնարավոր է բոլոր խնդիրները հաղթահարել։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ թուրք նահանգապետը գտնվել է տեղի Հայ առաքելական եկեղեցում, այցելել Վաքըֆլը գյուղի թանգարան, ինչպես նաև՝ ծանոթացել Կանանց կոոպերատիվների աշխատանքային գրասենյակում ներկայացված արտադրանքի հետ։

Նահանգապետարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Վաքըֆլըն դարեր շարունակ իր ավանդույթները պահպանած բնակավայր է։ Նշվում է նաև, որ նահանգապետը թեյի սեղանի շուրջ մտերմիկ զրույց է ունեցել Վաքըֆլըի հայ գյուղացիների հետ և մանրամասն խոսել երկրաշարժից հետո այնտեղ կատարված աշխատանքների մասին։

 Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net